211652_close_icon
views-count1191 դիտում article-date 11:06 28-05-2015

Պոգբան ցանկանում է «Բարսելոնայում» Մեսիից հետո ամենաբարձր աշխատավարձը ստանալ

Կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարում Տուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան կատալոնացիներին պահանջում է Պոգբայի աշխատավարձը եռապատկել: Ներկայումս Պոլ Պոգբայի աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում է տարեկան չորս միլիոն եվրո: Ռայոլան պահանջում է, որ իր հաճախորդը «Բարսելոնայում» ստանա տարեկան 12 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ: Այդ դեպքում 22-ամյա Պոգբան «Բարսելոնայում» Մեսիից հետո կարող է դառնալ ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը; Սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը հրաժարվել է բավարարել գործակալի պահանջները, քանի որ դա կարող է թիմում լարված մթնոլորտ ստեղծել:

Նմանատիպ նյութեր