211652_close_icon
views-count945 դիտում article-date 10:56 28-05-2015

Էդուարդո Էռնեկյանի Հայաստան գալուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց. Ժողովուրդ

«Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը: Նախագիծը դեռ պետք է Աժ-ն քննարկի և ընդունի, սակայն դա խնդրի տեխնիկական կողմն է: Փաստն այն է, որ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստան գալուց և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հենց Էռնեկյանն է ցանկություն հայտնել գնել «Հայփոստ»-ը, ինչը վաճառելու առաջարկներ, թեև, միշտ էլ եղել են, բայց ՀՀ իշխանությունները մինչ այս ձեռնպահ են մնացել գործարք իրականացնելուց: Ինչպես երևում է՝տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, դրա համար էլ կրկին անցել ենք մեր «տան եղած-չեղածը» վաճառելուն»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր