211652_close_icon
views-count866 դիտում article-date 10:40 28-05-2015

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է. ՀԺ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով: Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում: Հրապարակված այլ ցացանիշներ ևս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը: Մասնավորապես կտրուկ նվազել են հիպոթեկային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր