211652_close_icon
views-count2182 դիտում article-date 00:57 28-05-2015

Եվրոպայի լիգա. «Սևիլիան» դրամատիկ պայքարում հաղթեց «Դնեպրին»՝ 3:2 և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Գավաթը

Եվրոպայի Լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիան» դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց ուկրաինական «Դնեպրին» և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած խաղում հաշիվը 7-րդ րոպեին բացեցին դնեպրոպետրովսկցիները: Սակայն այնուհետև «Սևիլիան» ուժեղացրեց ճնշումը և մի շարք գոլային պահեր չիրացնելուց հետո կարողացավ երկու անգամ գրավել «Դնեպրի» դարպասը: Առաջին խաղակեսի վերջում «Դնեպրը» Ռոտանի հրաշալի իրացրած տուգանային հարվածից հետո վերականգնեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում իսպանացիները շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի դարպասին և նրանց բազմաթիվ գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ՝ 73-րդ րոպեին աչքի ընկավ Կառլոս Բական և այդ գոլը հաղթական դարձավ: «Սևիլիան» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի Լիգայի հաղթող, իսկ ընդհանուր առմամբ սա իսպանական ակումբի չորրորդ գավաթն էր այս մրցաշարում և այս ցուցանիշով թիմը ռեկորդ սահմանեց: Այս հաղթանակը «Սևիլյային» ապահովեց նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, ինչը ՈւԵՖԱ-ի կատարած նորամուծության առաջին արդյունքն է: Եվրոպայի լիգա, եզրափակիչ «Դնեպր» (Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա) – «Սևիլիա» (Սևիլիա, Իսպանիա)՝ 2:3 Կալինիչ՝ 7, Ռոտան՝ 44 – Կրիխովյակ՝ 28, Բակա՝ 31, 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր