211652_close_icon
views-count8571 դիտում article-date 20:10 27-05-2015

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի և պահանջի խոշոր երթ-ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած՝ բողոքի և պահանջի մեծ ակցիան` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: ՀԷՑ-ի կողմից հոսանքի սակագինը բարձրացնելու որոշման դեմ բողոքի ակցիային այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից բացի Ազատության հրապարակում միացել են մեծ թվով ակտիվիստներ, թանկացումից դժգոհ քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցներ, որոնց երթը մեկնարկել է կառավարության շենքի մոտից։ Ինչպես քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազատության հրապարակում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ մի խումբ պատգամավորներ արդեն փաստաթուղթ են մշակել, որում լուծումներ են առաջարկում ստեղծված իրավիճակի համար։ Փաստաթուղթը շուտով կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Նախատեսված է, որ ակցիայի սկզբում կլինեն ելույթներ, այնուհետ կմենկարկի երթը` Սայաթ Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով, ապա երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ: Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր