211652_close_icon
views-count2751 դիտում article-date 22:19 24-05-2015

Հենրիխ Մխիթարյան. Իմ համառ աշխատանքի արդյունքները եկան

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր տպավորություններն է կիսել Բունդեսլիգայի վերջին տուրում «Վերդերի» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/24/54056/]հետ[/url] (3:2) վերաբերյալ: «Մենք հրաշալի խաղ ցուցադրեցինք: Առաջին հերթին, մենք խաղում էինք Յուրգեն Կլոպի և Սեբաստյան Կեհլի համար, այդ իսկ պատճառով բոլորը գոհ են: Ինձ համար մրցաշրջանում մի շրջան կար, երբ այնքան էլ հաջող չէի խաղում, սակայն հավատում էի ուժերիս և ջանասիրաբար աշխատում: Այժմ այդ աշխատանքի արդյունքները երևում են: Շնորհակալ եմ իմ թիմին և մարզիչին, որոնք միշտ հավատում էին ինձ: Հուսով եմ, առաջիկայում գործերս ավելի կլավանան», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Յուրգեն Կլոպը կհեռանա «Բորուսիայից», իսկ Սեբաստյան Կեհլը՝ կավարտի կարիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր