211652_close_icon
views-count2725 դիտում article-date 17:08 24-05-2015

Բարսելոնան մեծարեց և արքայավայել հրաժեշտ տվեց Չավիին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Դեպորտիվոյի» հետ: Այս հանդիպումը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» լեեգենդար կիսապաշտպան, 35- Չավիի վերջին խաղն էր: Հիշեցնենք, որ Չավին[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/21/53713/] հայտարարել էր[/url] ակումբում իր կարիերան ավարտելու և կատարյան «Ալ-Սադ» տեղափոխվելու մասին: Այս առթիվ «Կամպ Նոու» մարզադաշտում հավաքված երկրպագուները Չավիին արքայավայել հրաժեշտի և մեծարման արարողություն էին պատրաստել: Խաղից հետո մարզադաշտի տրիբունայում ծածանվեց Չավիի պատկերով հսկայական պաստառը: Բացի այդ, հենց Չավիին հանձնեցին Իսպանիայի չեմպիոնական գավաթը: Մեծարման արարողությունից հետո Չավին կարճ ելույթ ունեցավ, որտեղ իր երախտագիտությունը հայտնեց երկրպագուներին և թիմակիցներին: Չավի. «Բարսելոնայի» դպրոցի սան հանդիսացող ֆուտբոլիստը ակումբում 24 տարի է անցկացրել: Իր մեկնարկային հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 1998թ.: 2000 թվականին Չավին իր նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ անընդմեջ նվաճել է երեք գլխավոր տիտղոսները՝ 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնությունը: «Բարսելոնայի» կազմում Չավին 25 տիտղոս է նվաճել: Համարվում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր