211652_close_icon
views-count5279 դիտում article-date 19:44 23-05-2015

«Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց «Վերդերին». Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակը

Դորտմունդի «Բորուսիան» հաղթական նոտայով ավարտեց Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունը՝ 3:2 հաշվով հաղթելով Բրեմենի «Վերդերին»: Այս խաղում որոշվում էր Եվրոպայի լիգայի ուղեգրի հարցը: «Վերդերին» ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ էր հաղթել, սակայն «Բորուսիան» բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Արդեն առաջին խաղակեսում «Բորուսիան» հզոր հարձակողական խաղ ցուցադրեց և ընդմիջմանը հաղթում էր 3:1 հաշվով: Երրորդ գոլը դորտմունդցիների կազմում խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: Առաջ անցնելով նշենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում դարձավ «Բորուսիայի» վերջին գոլի հեղինակը, նաև՝ հաղթական, քանի որ երկրորդ խաղակեսում «Վերդերը» կարողացավ կրճատել հաշիվը, սակայն ավելին չկարողացավ անել: Այսպիսով, «Բորուսիան» հաղթեց և Բունդեսլիգայում գրավեց 7-րդ տեղը, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր ապահովեց: Սակայն դորտմունդցիները կարող են դեռ տիտղոս նվաճել, եթե Գերմանիայի Գավաթի եզրափակիչում հաղթեն «Վոլսֆբուրգին»: Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր «Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:2 Կագավա` 15, Օբամեյանգ` 17, `Մխիթարյան` 42 – Օզտունալի` 26, Գաբրե Սելասիե` 85
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր