211652_close_icon
views-count5932 դիտում article-date 17:35 23-05-2015

22-ամյա Անդրանիկը խանդի հողի վրա ջարդել է ընկերուհու հեռախոսը եւ մի քանի անգամ ծեծել նրան, բայց ազատվել է պատժից, քանի որ աղջիկը նրան ներել է

22-ամյա Անդրանիկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խանդի հողի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մտերմուհի Նարինե Պողոսյանին պատկանող զգալի չափերով՝ 55.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը դիտավորությամբ հարվածել է պատին, ինչի հետևանքով այն վնասվել է և օգտագործման համար դարձել ոչ պիտանի, իսկ Ն. Պողոսյանի դիտողությունից հետո նույն ժամանակ ծեծի է ենթարկել նրան` պատճառել ֆիզիկական ցավ: Նույն օրը Անդրանիկ Ղուկասյանը Ն. Պողոսյանից կրկին վերցրել է վերոհիշյալ «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը, գցել հատակին, ոտքով փշրելով վերջնականապես ոչնչացրել է այն եւ մի քանի անգամ ծեծել Ն. Պողոսյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Անդրանիկ Ղուկասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել տուժողի և ամբաստանյալի հաշտվելու հիմքով և խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու մասին, վերացնել:

Նմանատիպ նյութեր