211652_close_icon
views-count942 դիտում article-date 16:56 23-05-2015

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում անկացված` ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ` ակադեմիայի նախագահ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, արծարծվել են Արցախում առողջապահության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հետ փոխգործակցությունը` նշելով, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները եւ մեր երկրին ցուցաբերվող աջակցությունն արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ:

Նմանատիպ նյութեր