211652_close_icon
views-count1466 դիտում article-date 17:00 23-05-2015

Մամեդյարովը Մոսկվա է մեկնում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 25-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին: Մոսկվայում նրան ընդունելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ հետո՝ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Պարոն Լավրովի հետ մենք քննարկելու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, որ եկել է այդ հակամարտությունը լուծելու ժամանակը»,-ասել է Մամեդյարովը և հավելել, որ ԼՂ խնդիրը անպայման լուծվելու է:

Նմանատիպ նյութեր