211652_close_icon
views-count37940 դիտում article-date 14:18 23-05-2015

Բացառիկ տեսանյութ Երևանում «08»-ի և Нива-ի բախումից, որի հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, մայիսի 21-ին Երևանում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Մանկավարժական համալսարանի մոտ տեղի ունեցած ավտովթարից, ինչի հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել էր, իսկ Нива-ի և «08»-ի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/22/53772/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, բախվել էին Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 24-ամյա Հենրիկ Մելքոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 15 VR 555 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 22-ամյա Սարիբեկ Չոլոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 18 VP 881 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել էր, իսկ մինչ այդ Нива-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընդհարվել «Լիաննա Հովհաննիսյան» ԱՁ-ին պատկանող սառնարաններին: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանն ու տեսուչ Սիմոն Հովհաննիսյանը: Ժամանել էին նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240?fref=ts]Security-Dream-Co-LTD[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր