211652_close_icon
views-count8985 դիտում article-date 13:28 23-05-2015

Հայաստանի Այկիկենդո կարատեի առաջնությունն ապացուցեց, որ երիտասարդ սերունդը տիրապետում է մարտարվեստի բոլոր կանոններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց Հայաստանի Այկիկենդո կարատեի Երևան քաղաքի բաց առաջնությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում են ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզադպրոցների տարբեր տարիքային խմբերի սաները` Հայաստանի բոլոր մարզերից: Ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սեւ գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում նշեց, որ առաջնության նպատակն է` հայտնաբերել լավագույն մարզիկներին, որոնք միջազգային մրցաշարերում բարձր կպահեն Հայաստանի պատիվը. «Նախորդ՝ փակ առաջնության ընթացքում, ինչպես նաև ինտենսիվ մարզումային փուլերից հետո, մենք ընտրել ենք համապատասխան տարիքային խմբերի ուժեղագույն կազմը, և դա թույլ է տալիս մտածել, որ այս մրցաշարում նույնպես հաջողություններ կարձանագրվեն: Այնպես որ, սպասվում է ուժեղ մրցապայքար: Կարճ ժամանակահատվածում ֆեդերացիան, մասնակցելով Եվրոպայի, ԱՊՀ-ի, Կովկասի և պրոֆեսիոնալ այլ առաջնությունների, բազմաթիվ չեմպիոններ է տվել՝ առաջնությունում բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դրոշը: Օրինակ` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Լևոն Մինասյան, Եվրոպայի չեմպիոն Մարտին Այվազյան, Եվրասիայի արծաթե մեդալակիր Տիգրան Դավթյան, Կովկասի չեմպիոն Էմիլ Էքոյան, Հայաստանի բազմակի չեմպիոն Սենիկ Արզումանյանե,-ասաց նա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ Հայաստանի Այկիկենդո կարատեի Երևան քաղաքի բաց առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանի բարձր հովանու ներքո: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+

Նմանատիպ նյութեր