211652_close_icon
views-count13861 դիտում article-date 13:12 23-05-2015

140 հազար դոլարանոց ինչ մեքենա է վարում Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ինչու է մեքենայի մեջ լսում «Ա նամ վսյո ռավնո» երգը, ամեն ամիս որքան է վճարում խախտումերի համար, ինչու վարորդ չունի եւ ավելին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, 2006 թվականի արտադրության Mercedes S Class ավտոմեքենա է վարում, որը գնել է 0,000-ով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը եւ նշեց, որ դա իր ամենաթանկ մեքենան է: Նշեց, որ ընտանիքում էլի մեքենաներ կան, բայց ինքն այդ մեքենան է վարում եւ վարորդ էլ չի պահում ու հիմնավորեց, թե ինչու. «է՜, մենք վարորդ ենք, էլի: Ի՞նչ վարորդ»: Հարցին, թե ավտոմեքենան փոխելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Դեռ ոչ, հլը որ իր համար էթում ա»: Իսկ խախտումների համար ամեն ամիս հարյուր հազար դրամից ոչ պակաս վճարում է կատարում: «Ամեն օր նկարվում ենք ու ամեն օր թուղթ է գալիս: Իսկ, երբ ավտոտեսուչները կանգնեցնում են, ասում եմ, որ կամեռաներ կան, իմ խախտումներն արդեն նկարվել են: Ես դանդաղ քշող եմ, դանդաղ եմ քշում»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը: Հարցին, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, պատասխանեց. «Հիմնականում ռադիո եմ լսում: Բայց մեքենայի մեջ սիրում եմ լսել «Ադամանդե ձեռքը», «А нам все рaвно» երգը եւ «Անորսալի վրիժառուների» միջի Բուբայի՝ ջութակով կատարումը»: Հակոբ Հակոբյանն ասաց, որ հանգիստ եւ զգուշավոր վարորդ է ու երբեւէ վթարների չի ենթարկվել: Մեզ մնում է մաղթել, որ նա շարունակի իր անփորձանք երթեւեկությունը:

Նմանատիպ նյութեր