211652_close_icon
views-count24114 դիտում article-date 15:06 22-05-2015

ՀՀ վարչապետն ու կրթության և գիտության նախարարն իրենց պարով չեն զիջի շատ հայ աստղերի. Վերջին զանգին նրանք փայլեցին իրենց պարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, Հայաստանի բոլոր դպրոցներում հնչեց դպրոցական վերջին զանգը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կապակցությամբ Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, ով, ի դեպ, նշված դպրոցի շրջանավարտ է, Կորյուն Նահապետյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, շրջանավարտների ծնողներ, համակիրներ, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը: Վարչապետը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, ինչպես նաև շնորհակալական խոսք ուղղեց այն բոլոր մանկավարժներին և շրջանավարտների ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել երեխաների դաստիարակության և կրթության հարցում: Նա նաև իր խոսքում ասաց, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաներն ապահովված լինեն որակյալ կրթությամբ, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը: «Մենք մեր ապագան կառուցելու ենք՝ հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանին և Արմեն Աշոտյանին հանդիսավոր պարի հրավիրեցին դպրոցի շրջանավարտները, ովքեր փայլեցին պարելու իրենց ունակությամբ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր