211652_close_icon
views-count36124 դիտում article-date 17:37 15-05-2015

Արտակարգ դեպք` Երեւանում. Դավիթաշենում ՊՊԾ գնդի ոստիկանները կարողացել են բնակարանային գողերից դեպքի վայրում բռնել մեկին. 2-ը դիմել են փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Դավիթաշեն 4-րդ թաղամասի 11 շենքի 73 բնակարանի բնակչուհի Սուսաննա Սաֆարյանը կարճ ժամանակով դուրս է եկել տանից, այնուհետեւ վերադարձել եւ նկատել, որ 3 երիտասարդ տղաներ հարմարեցված բանալիներով փորձում են իր տան դուռը բացել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուսաննան փորձել է պարզել, թե ինչ են անում նրանք իր տան դռան հետ, սակայն նրանք դիմել են փախուստի: Սուսաննան այդ մասին աղմուկ է բարձրացրել հարեւանների հետ, որը լսել են այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները` ոստիկանության զորքերի Դավիթաշենի զորամասի ծառայողների հետ, ովքեր կարողացել են վնասազերծել 3-ից մեկին, իսկ 2-ը դիմել են փախուստի: Դեպքի վայրում թողել են դրամապանակ, որի մեջ եղել են դռներ բացելու մեծ թվով հարմարեցված բանալիներ, էլեկտրաշոկ, եւ հատուկ դռներ բացելու քանոն-բանալիներ: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խումբը` քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր արձանագրեցին դեպքը, այնուհետեւ ահազանգեցին ՀՀ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանած փրկարարների հատուկ խումբը հատուկ տեխնիկայի (բալգարկա) միջոցով բացեց դուռը, քանի որ դռան փականը անկոչ հյուրերը վնասել էին: Փաստի առթիվ քննիչ Ա. Խաչատրյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ` դեպքի վայրում բռնված գողության մեջ կասկածվողը Արտավազդ Կիրակոսյանն է, ով կլինի մոտ 20-25 տարեկան, ում ծննդյան թիվն ու մնացած տվյալները ոստիկանությունն ու քննիչները ճշտում են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ` մյուս 2-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր