211652_close_icon
views-count19293 դիտում article-date 19:32 14-05-2015

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել էր հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 1 հասեցում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 7 և 15 հրշեջ փրկարական ջոկատները 2 մարտական հաշվարկով: Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարաման կենտրոնի ԱԻՆ արձագանքման օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, 1-03 շտապօգնության բրիգադը, էլեկտրոցանցի և Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակիցները: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր