211652_close_icon
views-count9829 դիտում article-date 19:14 14-05-2015

Դավիթաշեն վարչական շրջանի ֆուտբոլի թիմը ապացուցեց, որ ինքը տեր է Սասնա Դավիթի խոսքին. Հացն ու գինին Թուր Կեծակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր ջոկատի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակի առթիվ անցկացված ֆուտբոլի բաց առաջնության հուշամրցաշարը Երևանի 12 վարչական շրջանների միջև ավարտվեց: Եզրափակիչ փուլում իրենց ուժերը փորձեցին Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ֆուտբոլի թիմերը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դավթաշեն վարչական շրջանի ֆուտբոլի թիմը, երկրորդը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիմը, իսկ երրորդը` Ավան վարչական շրջանինը: Փակման արարողությանը ներկա գտնվեցին ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանն ու այլ հյուրեր: Գավաթը, մեդալներն ու պատվոգրերը հաղթող թիմերին հանձնեցին միջոցառմանը ներկա վարչական շրջանների ղեկավարները: Նշենք, որ հուշամրցաշարը նախաձեռնել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+

Նմանատիպ նյութեր