211652_close_icon
views-count65286 դիտում article-date 17:50 14-05-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Գառնի գյուղի գազալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից. կա 1 զոհ, 1 վիրավոր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ այսօր` մայիսի 14-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի ժամանակ Գառնիի գյուղապետին պատկանող գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով գազալիցքավորողը մահացել էր, իսկ 1 հոգի ստացել էր մարմնական վնասվածքներ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52840/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել էր Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, լիցքավորողը ստացել էր մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել էր: Պայթյունի հետևանքով գազաբալոնն էլ մոտ 80 մետր շպրտվել էր: Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր