211652_close_icon
views-count17291 դիտում article-date 22:36 13-05-2015

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության իրավաբանական վարչության նոր պետ է նշանակել

Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով իրավաբանական վարչության նախկին պետ Մերուժ Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ըստ տեղեկությունների նշանակվել է ոստիկանության աշխատակազմի ղեկավար: [img]/ups/images/0073000001431542376892045.jpg[/img] Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյան Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր