211652_close_icon
views-count8109 դիտում article-date 20:31 11-05-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու Mitsubishi-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Գրիբոյեդով փողոցում թիվ 60 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 55-ամյա Աշոտ Բաբայանի վարած Toyota մակնիշի 34 FP 708 համարանիշի և 41-ամյա Մկրտիչ Մինասեանի վարած Mitsubishi մակնիշի SS 2075 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր