211652_close_icon
views-count867 դիտում article-date 13:33 05-05-2015

Բուքմեյքերները ավելի քան միլիոն ֆունթ սթեռլինգ են վճարել արքայադստեր անունը կռահած խաղացողներին

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին դստերն անվանել են Շառլոթա Եղիսաբեթ Դիանա: Հարցումների համաձայն, Շառլոթան ամենաճանաչված անուններից է: Բրիտանական թագավորների պատմության մեջ Շառլոթան Գևորգ 3-րդի կնոջ, Վիկտորյա թագուհու տատի անունն է: Բուքմեյքերների շրջանում ամենաճանաչված անունների շարքում են եղել նաև Եղիսաբեթը, Ալիսան և Վիկտորյան: Բուքմեյքերները ավելի քան միլիոն ֆունթ սթեռլինգ են վճարել անունը կռահած խաղացողներին: Նշենք, որ արքայադստեր ծնվելուց հետո 3 օրում բուքմեյքերներն ընդունել են 20 հազար խաղադրույք, ավելի շատ քան խորհրդարանական առաջիկա ընտրությունների առիթով:

Նմանատիպ նյութեր