211652_close_icon
views-count3104 դիտում article-date 11:48 05-05-2015

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մայիսի 4-ին կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման հետ, հաղորդում է NewsGoergia-ն: Հարավօսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների շրջանակում Գալուստ Սահակյանը հանդիպել էր Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային հարցեր: Այդ կապակցությամբ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն իր մտահոգությունը և դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ այդ հանդիպումը հակասում է Հայաստանի և Վրաստանի ավանդական բարեկամական միասնությանը և վնասում երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև զարմանք հայտնել, որ իր համար անընդունելի է օկուպացված տարածքների ներկայացուցիչների և Վրաստանի բարեկամ պետության ներկայացուցչի միջև ցանկացած հանդիպումը, լինի դա պաշտոնական բնույթի կամ ոչ: Իր հերթին Յուրի Վարդանյանը ափսոսանք է հայտնել և ասել, որ Երևանն անհապաղ կտեղեկացվի Վրաստանի դիրքորոշման մասին:

Նմանատիպ նյութեր