211652_close_icon
views-count13981 դիտում article-date 10:27 05-05-2015

Նոր մանրամասներ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալությունից. նրա եղբորորդին իբրև թե ցանկացել է ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյին սպանել տալ

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են սպանության նախապատրաստությանը մասնակցելու կասկածանքով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, այս պատմությունը կապված է ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի` Կարո Կարապետյանի հետ: Գոհար Ենոքյանի եղբոր որդին՝ Արայիկ Ենոքյանը, Կարո Կարապետյանի հետ ընդհանուր գործ է ունեցել, սակայն գործը բանկրոտի է ենթարկվել, ինչի արդյունքում Արայիկ Ենոքյանը Կարո Կարապետյանին պարտք է մնացել: Ավելին՝ Գոհար Ենոքյանի եղբոր որդու` Ա. Ենոքյանի դեմ բողոք է ներկայացրել, ինչի արդյունքում Ա. Ենոքյանը երկար ժամանակ ազատազրկված է եղել խոշոր չափերի խարդախության համար: Ա. Ենոքյանի՝ բանտից դուրս գալուց հետո Կարո Կարապետյանը շարունակել է նրանից գումար է պահանջել: Տեսնելով, որ չի հաջողվում պահանջված գումարը ստանալ, մարդ է ուղարկել Գոհար Ենոքյանի մոտ եւ նրա «Գարուն» կարի արտադրամասն է պահանջել, սակայն Գոհար Ենոքյանը նրանց դատարկաձեռն է ճանապարհել, ինչից հետո լուրեր են տարածել, թե Գոհար Ենոքյանի եղբոր որդին ցանկացել է սպանել տալ Կարո Կարապետյանին: Նրա ընկերն է նման հաղորդում տվել, իբրև թե իր մոտ Գոհար Ենոքյանի եղբոր որդին ասել է, թե ուզում է սպանել տալ Կարո Կարապետյանին: Մեկ տարի է՝ քննություն է ընթանում, տները խուզարկել են, հեռախոսազանգերը ստուգել, նույնիսկ Գոհար Ենոքյանի տունն են ստուգել, բայց ոչ մի ապացույց չեն գտել: Ավելին, Գոհար Ենոքյանը ինքն է պարբերաբար քննչական մարմիններին ասել, թե ինչու իրեն հարցաքննության չեն ենթարկել: Եվ անակնկալ կերպով նրան միանգամից ձերբակալում են վերը նշված հիմնավորմամբ: 73-ամյա Գոհար Ենոքյանը նաեւ շատ լուրջ առողջական խնդիրներ ունի եւ նրա խափանման միջոցը անհապաղ պետք է փոխվի: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ ոստիկանություն է բերման ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար , «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանը։ Այս լուրը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին նաեւ ԲՀԿ-ականները: Նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը 2007թ. Ազգային ժողովի պատգամավոր էր մինչեւ վերջին խորհրդարանական ընտրությունները: Նրան շատերը ճանաչում են՝ որպես հայ արդյունաբերության մայր:

Նմանատիպ նյութեր