211652_close_icon
views-count33492 դիտում article-date 09:12 05-05-2015

Թիվ 1 հիվանդանոցում 77-ամյա Նորիկի հարազատներին առաջարկել են հիվանդին տանեն, որ տանը մահանա, այնինչ այնտեղից դուրս գրվելուց հետո հիվանդի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մ. Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոցում 77-ամյա Նորիկ Բարբարյանի հարազատներին հույս չեն տվել, որ նա կապրի եւ առաջարկել են, որպեսզի հիվանդին տանեն տուն և նա այնտեղ մահանա: Բացի այդ, շատ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել, ինչը ավելի է խորացրել հիվանդությունը: Այնինչ արդեն ամիս է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույն հիվանդը բուժում է ստանում եւ նրա կյանքին այլևս վնաս չի սպառնում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդի աղջիկը` Երևանի բնակիչ, 40-ամյա Գոհար Քոչարյանը: Նրա բողոքը ներկայացնում ենք ստորև. «Ապրիլի 17-ին հայրիկիս՝ 77-ամյա Նորիկ Բարբարյանին շնչահեղձ լինելու պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխեցինք Մ. Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Առաջին օգնությունը ցույց տալուց հետո տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Այնտեղ գտնվելու ընթացքում բուժաշխատակիցների, քույրերից և սանիտարներից չենք տեսել ոչ մի բարեխիղճ վերաբերմունք հիվանդների և հիվանդատեսների հանդեպ: Ապրիլի 20- ին բուժզննումից հետո ասացին, որ ուղեղի բջիջները մեռած են և ավելի լավ կլինի հիվանդին տուն տանենք, որովհետև նա մահանում է: Ասացին՝ շրջապատեք հարազատներով ու ինչ լինում է, թող տանը լինի: Նշեմ, որ ամեն օր, երբ հայրս գտնվում էր հիվանդանոցում, ամեն անգամ 15.000 դրամ, քաղցրեղեն և գումար ենք տվել բուժաշխատողներին, որպեսզի նրան նայեն: Երբ հորս բերեցին տուն, տակդիրը փոխելուց նկատեցինք, որ 5 օր հիվանդանոցում չեն փոխել, որի հետևանքով առաջացել են շատ խորը պառկելախոցեր, և հորս տեղափոխեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճիշտ է, նրա վիճակը դեռ ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում. նա չի մահանում, ինչպես մեզ ասել էին 1-ին հիվանդանոցում, ուղղակի տանջվում է նրանց անփութության պատճառով: Նրանց անփութությունն առաջացրել է փտախտ. ներկա պահին և վարակված է վերքի աղբյուրը: Խնդրում ենք, որ մեղավորները պատժվեն և մեզ պատճառված վնասը ամբողջովին փոխհատուցվի: Առաջին իսկ օրից, երբ հորս տեղափոխեցինք «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, այստեղ շատ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում, բարձրացրել են հիվանդասենյակ և յուրահատուկ շնորհակալություն ենք հայտնում ողջ անձնակազմին»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր