211652_close_icon
views-count5484 դիտում article-date 02:51 05-05-2015

Շղթայական ավտովթար Երևանում. Ազգային ժողովի դիմաց բախվել են Kia-ն, Opel-ը և 07-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած Kia մակնիշի L 2280 համարանիշի, 26-ամյա Արամ Հարությունյանի վարած Opel մակնիշի L 5694 համարանիշի և 24-ամյա Գրիգորի Անդրիասյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 14 US 925 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր