211652_close_icon
views-count9610 դիտում article-date 20:27 04-05-2015

Երևանում բախվել են Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 34-ամյա Աշոտ Սվաջյանի վարած Mercedes C 240 մակնիշի 34 NF 394 համարանիշի և 35-ամյա Գարիկ Պետրոսյանի վարած Mercedes E 320 մակնիշի 10 DQ 808 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վարորդները համաձայնության են եկել և հրաժարվել ծառայություններից: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր