211652_close_icon
views-count1102 դիտում article-date 11:38 27-04-2015

Կանադան հումանիտար օգնություն և փրկարարների է ուղարկել ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալ

Կանադայի իշխանությունները փրկարարների ու հումանիտար օգնություն են ուղարկել շաբաթ օրը հզոր երկրաշարժից տուժած Նեպալ: Այդ մասին CBS News-ին հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, հաղորդում է Reuters-ը: Բացի այդ, Նեպալ է ուղարկվել նաև առաջատար փորձագետների խումբ, ովքեր այսօր երեկոյան կլինեն Նեպալում: Նրանք գնահատելու են իրավիճակը և որոշեն, թե արդյոք կարիք կլինի աղետից տուժած երկիր ուղարկել ռազմական փորձագետների: Նախօրեին Կանադայի իշխանությունները հայտարարել էին, որ Նեպալին 5 մլն դոլարի օգնություն կտրամադրեն: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 3500-ը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ շուրջ 1 մլն երեխա անհապաղ օգնության կարիք ունի:

Նմանատիպ նյութեր