211652_close_icon
views-count4140 դիտում article-date 10:25 27-04-2015

Իսրայելի հայ համայնքին վրդովեցրել է Հայոց ցեղասպանության մասին Իսրայելի նախագահի հայտարարությունը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երեկ իր նստավայրում ընդունել է Իսրայելի հայ համայնքի մի շարք ներկայսցուցիչների, ովքեր նախատել են Ռիվլինին՝ հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և այն իր անունով չընդունելու համար, հաղորդում է Ria Novosti-ն: Իսրայելի նախագահն իր ուղերձում նշել էր «հայերի զանգվածային սպանություն», «հայկական ողբերգություն» տերմինները, սակայն ոչ «ցեղասպանություն» եզրը և ասել, թե Իսրայելի իշխանությունները չեն ձգտում կոնկրետ երկրի վրա բարդել «տեղի ունեցածի մեղքը»: Ռիվլինի հայտարարության մեջ ասված է. «Մեր բարոյական պարտականությունն է նշել այն փաստերը, որքան էլ դրանք ցավալի լինեն: Մենք չպետք է դրանք արհամարհենք: Հայ ժողովուրդը առաջին զանգվածային սպանության զոհն է դարձել: Մենք չենք ձգտում կոնկրետ պետության վրա բարդել մեղքը, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում սպանդի զոհերին»: Համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, իր հիասթափությունն է հայտնել՝ ասելով, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը իր անունով չի կոչում:

Նմանատիպ նյութեր