211652_close_icon
views-count1325 դիտում article-date 10:12 27-04-2015

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Ուզբեկստանին

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում երեկ ավարտվել է Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի [url=http://www.ffa.am/hy/1430056763]կայքը[/url], հյուրերը հաղթել էն 3:1 հաշվով: Հաշիվը բացել է Սանջար Կոդիրկուլովը 8-րդ րոպեին: Խուշնուդ Ավիլովը կրկնապատկել է հյուրերի առավելությունը 38-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Հայկ Գալստյանը դարձել է մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը, իսկ 83-րդ րոպեին Սաիդջամոլ Դավլատջոնովը երրորդ անգամ գրավել է մեր թիմի դարպասը: Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին:

Նմանատիպ նյութեր