211652_close_icon
views-count1887 դիտում article-date 21:02 26-04-2015

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մոմավառություն՝ Ֆրանսիայի Լեմոնժ քաղաքում. ֆոտոշարք

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանն ուղևորվել է Լեմոնժի եկեղեցի՝ տեղի հայության հետ կազմակերպելու և մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մոմավառությանը: «Այսօր ողջ աշխարհի հայացքը բևեռված է հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկին` հայոց ցեղասպանությանը: Հարց, որը իր ետևում թողել է ոչ ավել ոչ պակաս հարյուր տարի, սակայն մարդկային մեծագույն հանցագործությունները, ի ուրախություն մեզ, վաղեմության ժամկետներ չունեն, հետևաբար հայ ժողովրդի արդար պահանջը, երբ էլ որ լինի պետք է ունենա իր արդար լուծումը: Քաղաքակիրթ աշխարհին պատվաբեր չի անտարբեր լինել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ահասարսուռ հանցագործության նկատմամբ: Հենց պետությունների անտարբերությունն էլ հանգեցրեց հետագա շատ հանցագործությունների, որոնց մեծ մասը, ցավոք սրտի, չեն դատապարտվում առ այսօր` հետապնդեդելով զուտ նեղ պետական ու քաղաքական շահեր` զանց առնելով մարդու և մարդու իրավուների նկատմամբ ոտնձգությունները: Լռելով ու անտարբեր մնալով մենք առաջին հերթին հանցանք ենք գործում ճշմարտության ու արդարության նկատմամբ, որոնք համարվում են բացարձակ արժեքներ: Մեզնից յուրաքանչյուրը, ուր էլ որ լինի, իր արյան կանչով պարտավորված մեկ մոմ վառելու և աղոթելու միլիոն ու կես անմեղ զոհերի հոգու հանգստության համար: 20- դարասկիզբը օսմանյան կայսրությունը իր պատմությունը հեղեղեց անմեղ զոհերի արյամբ գործելով Հայոց ցեղասպանությունը և համոզված եղեք, որ մի օր իրենք խեղդվելու են իրենց իսկ ձեռքով թափված հայոց արյան մեջ, որովհետև մենք հիշում ենք ու պահանջում ..... Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք անմեղ զոհերի հիշատակը»,- իր ելույթում նշել է Ա. Այվազյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր