211652_close_icon
views-count2625 դիտում article-date 21:37 26-04-2015

Էվերեստի ձնահոսքից զոհվել է Google-ի թոփ մենեջերը

Բրիտանական Jagged Globe ընկերության փոխանցմամբ՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթներից մեկից ձնահոսք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ստորոտում տեղակայված լեռնագնացների ճամբարը ծածկվել է ձյան շերտով: Մի քանի տասնյակ լեռնագնացներ հայտնվել են ծուղակում: Հայտնի է, որ նրանցից 18-ը զոհվել են, ոմանք՝ ծանր վիրավորվել: Մոտ 20 հոգի անհետ կորած են համարվում: Նրանց թվում է նաև Google ընկերության թոփ մենեջեր Դանիել Ֆրեդինբուրգը: [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/26/50903/]Հիշեցնենք[/url], որ Նեպալում 7,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 000-ը։ Իշխանությունները համոզված են, որ զոհերի թիվը կաճի՝ փրկարարական գործողություններին զուգահեռ։

Նմանատիպ նյութեր