211652_close_icon
views-count831 դիտում article-date 18:48 26-04-2015

Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։ «Ողջունելով տիկին Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասաց, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին»,- փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է նաև Հայ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաև գոհունակությամբ փաստեց այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ: Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն էլ նշել է, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Նմանատիպ նյութեր