211652_close_icon
views-count820 դիտում article-date 20:46 26-04-2015

Օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 26-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի Հ. Հ.-ին (ծնվ. 1926 թ., ծանրաքաշ) 7-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 26-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի փողոցում՝ ոստիկանության շենքի մոտակայքում կայանած վերամբարձ կռունկի ճոպանը թուլացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող կիսակառույց շինությանը հարակից չշահագործվող վերամբարձ կռունկի ճոպանը կախվել է, այն բարձրացնելու և հավաքելու համար անհրաժեշտ է օգնություն: Հրշեջ-փրկարարները ճոպանը հավաքել և կապել են մոտ 7 մ բարձրության վրա: *** Ապրիլի 26-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի վատառողջ բնակչին 12-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ս. Հ.-ին (ծնվ. 1940 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր