211652_close_icon
views-count24755 դիտում article-date 16:29 26-04-2015

Խոշոր ավտովթար Մուսալեռ գյուղի տարածքում. բախվել են 06-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Երևան –էջմիածին ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 41-ամյա Գեղամ Մելքոնյանի վարած Opel Vectra մակնիշի 17 ՍՍ 259 համարանիշի և 32-ամյա Արտյոմ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 TՍ 934 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամամած էջմիածնի հիվանդանոցի հերթապահ խումբը, որը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորին՝ տեղափոխել է նրան հիվանդանոց: Վթարի վայր են ժամանաել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչականա կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը, դարձի բերել գլխիվայր շրջված Opel-ը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանք: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր