211652_close_icon
views-count11127 դիտում article-date 15:41 26-04-2015

Ավտովթար Արգավանդի խաչմերուկում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 PO 471 համարանիշի և BMW մակնիշի 22 LU 518 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Իննա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ BMW-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 32-ամյա Հմայակ Մկրտչյանն ու 24-ամյա Արևիկ Ղուկասյանը տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել հողածածկ գոտում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի վարորդի ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր