211652_close_icon
views-count1216 դիտում article-date 14:30 26-04-2015

Էվերեստում ձնահոսքի հետեւանքով 17 զոհ կա

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Էվերեստ լեռան ստորոտին առաջացած ձնահյուսի զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին: Մոտ 60 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Նրանց աղետի գոտուց տեղափոխել են ուղղաթիռների օգնությամբ: Նախորդ տարի էր Էվերեստում նույն աղետի պատճառով 16 մարդ էր մահացել: Հարյուրավոր լեռնագնացներ ձյան շրջափակման մեջ են մնացել, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր