211652_close_icon
views-count2082 դիտում article-date 09:12 26-04-2015

«Ցեղասպանությանը արդարացում չկա». Իրկուտսկի նահանգապետ. ֆոտոշարք, տեսանյութ

Այս օրերին Ռուսաստանի Դաշնության նահանգներում և քաղաքներում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվող ամենատարբեր ակցիաներն ու հիշատակի միջոցառումները: Ապրիլի 22-ից 25-ը ՌԴ շուրջ 650 քաղաքներում տեղի ունեցան շուրջ երկու հազար միջոցառում` ներառյալ՝ հիշատակի համերգը Կրեմլի Սյունազարդ դահլիճում, կլոր սեղաններ՝ քաղաքական գործիչների, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ: Ապրիլի 22-ին Մոսկայում, Կրեմլի Սյունազարդ դահլիճում կայացավ «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոն, իսկ Մոսկվայի հայ համայնքը ներկայացրեց «Ոտքի՝ դատարանն Է գալիս» բեմադրություն-ակցիան՝ Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման ներկայացրեց վավերագրական վկայություններ, որոնք հավաքվել են Բեռլինի 1921 թվականի արխիվի հիման վրա: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև ՌԴ Իրկուտսկ քաղաքում: Ապրիլի 24-ին Իրկուտսկում բացվեց «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց պատմությունը մոռացված չէ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հավաստի փաստեր և անվիճելի իրողություններ պարունակող լուսանկարները շառաչուն ապտակ են ինչպես Հայոց Ցեղասպանությունը կազմակերպողներին, այնպես էլ պատմության կեղծարարներին և Թուրքիայի ներկայիս իշխանություններին,- ցուցահանդեսը դիտելուց հետո ասում էին Իրկուտսկի բնակիչները` ամենատարբեր ազգությունների մարդիկ: Նույն օրը ՌԴ Իրկուտսկի նահանգապետ Սերգեյ Երոշչենկոն հանդիպում ունեցավ «Իրկուտսկի հայ մշակութային ընկերակցության» ներկայացուցիչների հետ: - Նման սարսափելի իրադարձություններին արդարացում չկա, եւ դրա մասին հիշողությունը պետք է պահպանվի սերունդների միջեւ,- հանդիպման ժամանակ նշեց նահանգապետը: Բոլոր ժողովուրդները պետք է հնարավորություն ունենան ապրելու առանց պատերազմների ու ագրեսիայի: Ցեղասպանությանը արդարացում չկա: Իրկուտսկի մարզում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Մենք պետք է հարգենք միմյանց սովորություններն ու ավանդույթները, ձեւավորենք հարգանք պատմական ժառանգության եւ մշակութային արժեքների նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր