211652_close_icon
views-count950 դիտում article-date 12:23 26-04-2015

«Բոկո Հարամ»-ը Նիգերիայում հերթական բնակավայրն է գրավել

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման իսլամիստները Նիգերիայի հյուսիսում գրավել են Մարտե բնակավայրը: Այն զինյալների ձեռքն է անցել արդեն երրորդ անգամ: Շաբաթներ առաջ ահաբեկիչները նահանջել էին Մարտեից՝ չկարողանալով դիմագրավել կառավարական զորքերին: Այս անգամ մոտ երկու հազար զինյալները ետ են մղել կառավարական զինվորներին: Նիգերիան եւ հարեւան պետությունները վերջին ամիսներին կարողացել են ետ մղել իսլամիստներին, սակայն ջիհադիստները շարունակում են հարձակվել Նիգերիայի քաղաքների եւ գյուղերի վրա:

Նմանատիպ նյութեր