211652_close_icon
views-count11866 դիտում article-date 19:20 25-04-2015

Երևանի Թումանյան փողոցում 52-ամյա վարորդը Nissan-ով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար կոտրել է խանութի ապակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Օֆելյա Գյոդակյանը իր վարած Nissan մակնիշի 18 UU 158 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում հետընթաց կատարելու ժամանակ բախվել է «Լե Փեթիթ» խանութի ապակե ցուցափեղկին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, միայն կոտրվել է խանութի մեծ ապակին: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վրեժ Ջուլհակյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր