211652_close_icon
views-count1456 դիտում article-date 22:03 25-04-2015

Ուգո Լյորիսը անգլիական թիմը կփոխարինի մեկ ուրիշով

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես տեղեկացնում է «sovsport.ru»-ն՝ հղում անելով «L'Equipe»-ին, Անգլիայի 20-ակի չեմպիոնի ղեկավարությունը պատրաստվում է լոնդոնցիներին պաշտոնական առաջարկ անել առաջիկայում: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը դեռ չի հաղորդվում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 խաղում Լյորիսը 7-ում անառիկ է պահել սեփական դարպասը:

Նմանատիպ նյութեր