211652_close_icon
views-count3349 դիտում article-date 21:50 25-04-2015

«Rolls-Royce»-ը 25 օրինակով նոր «Phantom» սեդաններ կթողարկի

Ինչպես տեղեկացնում է «avto.pro»-ն, ամերիկյան «Rolls-Royce» ընկերությունը ներկայացրել է «Phantom» սեդանի հատուկ տարբերակը, որը նվիրվում է 19-րդ դարի թատրոններում լուսավորման համար կիրառվող լույսին: Լույսի անգլիական անվանման (limelight) հետ կապված առաջացել է «to be in the limelight» արտահայտությունը, որ նշանակում է «լինել ուշադրության կենտրոնում»: Մոդելի ստեղծողների կարծիքով` մեքենայի գնորդներ կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր գտնվում են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Phantom Limelight»-ի առանձնահատկությունը ընդարձակ հետին նստելատեղերն են` բազմաթիվ կարգավորումներով: «Rolls-Royce Phantom Limelight» մոդելը կթողարկվի ընդամենը 25 օրինակով, սակայն արժեքի մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր