211652_close_icon
views-count1343 դիտում article-date 23:16 25-04-2015

Ամերիկյան ավտոարտադրող «Ford Motor»-ը հայտարարել է ԱՄՆ-ում 390 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին

Ամերիկյան ավտոարտադրող «Ford Motor»-ը հայտարարել է ԱՄՆ-ում 390 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին՝ դռան կողպեքի մեխանիզմի աշխատանքում թերություն ի հայտ բերելուց հետո։ Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, հետկանչը տարածվում է «Ford Fiesta», «Ford Fusion» և «Lincoln MKZ» մոդելների վրա, որոնք արտադրվել են Մեխիկոյում 2012-14 թթ. ընթացքում։ Ընկերությունում հայտարարել են, որ թերության հետևանքով այդ մոդելների դռները կարող են ընթացքի ժամանակ բացվել։ Ավտոարտադրողի տվյալներով՝ թերության հետևանքով արդեն 2 մարդ վնասվածք է ստացել։

Նմանատիպ նյութեր