211652_close_icon
views-count980 դիտում article-date 14:33 25-04-2015

Իրանը բողոքի նոտա է հղել Սաուդյան Արաբիային

Իրանը նոտա է հղել Սաուդյան Արաբիային, որում իր բողոքն է հայտնում՝ կապված նրա հետ, որ սաուդյան կործանիչները թույլ չեն տվել Եմենին բնակչությանը հումանիտար բեռ տեղափոխող իրանական օդանավին մուտք գործել Եմենի օդային տարածք: Դրա հետ կապված Իրանում Սաուդյան Արաբիայի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Իրանի ԱԳՆ, որտեղ և նրան է հանձնվել բողոքի նոտան: Հիշեցնենք, որ իրանցի և սոուդցի իշխանությունների միջև հարաբերությունները սրվեցին Եմենում հակամարտության սրացումից հետո: Իրանի իշխանությւունները կոչ են անում Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող միջազգային կոալիցիային դադարեցնել ռմբակոծությունները, իսկ Սաուդյան Արաբիայի իշխանութւուններն էլ մեղադրում են Իրանին Եմենի հուսնի ապստամբներին զենք մատակարարելու մեջ:

Նմանատիպ նյութեր