211652_close_icon
views-count1003 դիտում article-date 14:47 25-04-2015

Իրանը հրավիրվելու է Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով խորհրդակցություններին. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քաչոտւղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան հայտարարել է, որ Իրանը չի կարող անմասն մնալ Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք խորհրդակցություններին, հաղորդում է Tass-ը: «Իրանը ՄԱԿ-ի անդամ պետություն է, տարածաշրջանում՝ առանցքային խաղացող: Նա ունի Սիրիայի ճգնաժաի հարցում իր ազդեցությունը: ՄԱԿ-ը, ինչպես նաև ես՝ որպես հատուկ ներկայացուցիչ, ունեմ լիիրավ իրավունք՝ Իրանի ներկայայցուցիչներին այդ խորհրդակցություններին հրավիրելու»,-ադել է նա: Դե Միստուրան հաստատել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան մայիսի սկզբին: հանդիպումներ են լինելու առանձին՝ բանակցային գործընթացի մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև խոստովանել է, որ Հալեպում տազմական գործողությունների սառեցման իր պլանը չիհաջողվել իրագործել՝ նշելով, որ դա չիհաջողվի առանց քաղաքական հեռանկարների:

Նմանատիպ նյութեր