211652_close_icon
views-count17849 դիտում article-date 11:24 24-04-2015

Կիևյան, Դավիթաշեն և Հաղթանակ կամուրջների վրա և հարակից տարածքներում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևանի Կիևյան, Հաղթանակ և Դավիթաշեն կամուրջների վրա և նրանց հարակից տարածքներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 24-ին, նշված հատվածներում ծառայություն իրականացնող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայությունը ստուգելու նպատակով նշված վայրեր էր ժամանել Ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Վարդան Մինասյանը: Ոստիկանությունը տիրապետում է հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակին, և քաղաքացիները կարող են ապահով լինել, որ իրենց անվտանգությունն ապահովված է: Ուժեղացված ծառայությունը շարունակվելու է ողջ գիշեր և այն կտևի մի քանի օր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր