211652_close_icon
views-count9619 դիտում article-date 23:14 23-04-2015

Չնայած հորդառատ անձրևին՝ Հանրապետության հրապարակում մեկնարկեց աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի համերգը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:  Չնայած անձրևային եղանակին՝ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: Հրապարակում նաև մեծ թվով օտարերկրացիներ կային, ովքեր Երևան են ժամանել՝ հատուկ համերգին մասնակցելու նպատակով:  Էկրանին հայտնվող կադրերն անդադար փաստում էին մեկ բան. գերտերությունները չպետք է խուսափեն իրերն իրենց անունով կոչել, նայել իրականության աչքերին, կանգնել նրանց կողքին, ովքեր արդարություն են փնտրում ցեղասպանության ոճիրների համար: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր