211652_close_icon
views-count12050 դիտում article-date 09:49 20-04-2015

Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տասնյակից ավելի օրինախախտ վարորդի տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 18-ին և 19-ին ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց մի մասի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ, մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական և մեքենայի տեխնիկական անձնագիր, իսկ մի մասն էլ չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 20.000-ից մինչև 200.000 դրամի չափով: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը, և բոլոր օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր