211652_close_icon
views-count25162 դիտում article-date 19:59 19-04-2015

Երևանում Mercedes-ի վարորդը վթարից հետո հրաժարվեց ԱՊՊԱ-ի ծառայությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 88 DC 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյուլիքևխյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մի քանի ծառերի և հայտնվել մայթին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը քանի որ պարտք ու պահանջ չուներ ԱՊՊԱ ընկերությունից՝ հրաժարվեց ահազանգել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարան կենտրոն և իր ուժերով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեց: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի առջև սպիտակ 07 ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Հավաքվածներն ասում էին նաև, որ 07-ի թվերը հիշում են՝ 10 100, սակայն տառերը չեն հիշում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 2-րդ փակուղու բնակիչ 34-ամյա Կարեն Ավետիսյանի անվամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր