211652_close_icon
views-count16948 դիտում article-date 16:06 19-04-2015

Ավտովթար Արմավիրի մարզում. 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է Ճոյտին պատկանող գինու գործարանի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Վիգեն Ավագյանը իր վարած BMW մակնիշի 71 ՏD 711 համարանիշի ավտոմեքենայով էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ Զվարթնոց հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհի՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Ելենա Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Կառլեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և միայն վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո՝ ժամանել են ՃՈ աշխատակիցները: Օպերատիվ է գործել նաև շտապօգնության բրիգադը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության էջմիածնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր